Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանությունն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է փոփոխել տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար պատասխանատվության ենթարկելու դրույթները` ապահովելով իրավախախտման և դրա համար կիրառվող պատասխանատվության միջոցների հավասարակշռումը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` նախատեսվում է պատժի էական մեղմացում, տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար քրեական պատասխանատվության փոխարեն նյութական պատասխանատվության կիրառում։