«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, այս շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նախագահական նստավայրից հասկացրել են, որ առաջիկայում նա պետք է Սերժ Սարգսյանի սեղանին դնի հրաժարականի մասին դիմումը և գնա թոշակի:
Ասում են` լուրերը արդեն մի քանի օր է Աղվան Հովսեփյանին հանգիստ չի տալիս, և նա աշխատում է խուսափել մարդկանց հետ շփումներից: Գլխավոր դատախազի փոփոխության հարցը իշխանության առաջնահերթ օրակարգում միայն ներքաղաքական լարվածության պատճառով չէ: Ամեն դեպքում, Հովսեփյանն իրեն զգում է երկու քարի արանքում. մի կողմից ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսն է սպառնում իշխանափոխությունից հետո Հովսեփյանին պաշտոնանկ անել, մյուս կողմից, եթե անգամ իշխանափոխությունը շուտ չլինի, գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանի պահանջով պետք է հրաժարական ներկայացնի: Երեկ մեր թղթակիցը փորձել է այս առնչությամբ Հովսեփյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվել է որևէ հարցի պատասխանել, ստելով, թե շատպում է կառավարության նիստին մասնակցելու: Մինչդեռ կառավարության նիստին երեկ մասնակցել է նրա տեղակալը` Արամ Թամազյանը: