Home / Հայաստան / Դաշնակցական գործիչը Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման մեջ մի նորություն է նկատել

Դաշնակցական գործիչը Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման մեջ մի նորություն է նկատել

ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման վերաբերյալ ծայրահեղ դրական և ծայրահեղ բացասական վերաբերմունքը անհիմն է` «այնտեղ որևէ  նոր բան գրեթե չի եղել»:

Դաշնակցական գործիչը միակ նորություն է համարել այն, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դեպքերի առնչությամբ համատեղ հատուկ քննություն է իրականացվելու:

«Այս դեպքում, կարծում եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության նման քննություն հնարավոր չէ իրականացնել: Եթե իսկապես իրականացվի այդ քննությունը, դա դրական քայլ կլինի: Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանը անկեղծորեն ուզում է իրականացնել այն, որովհետև զինադադարի խախտման դեպքերի 98 տոկոսը տեղի է ունենում ադրբեջանական կողմից»,- ասել է Հովհաննսիսյանը: