Մոտ մեկ ժամ առաջ Էրեբունի համայնքում Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա հարձակում է իրականացվել:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են ՀԱԿ-ի Էրեբունի շտաբից:
Երիտասարդները քաղաքացիներին Կոնգրեսի թերթոններն են բաժանելիս եղել, երբ նրանց են մոտեցել երկու ոստիկաններ` «Վազ 2107» մակնիշի կարմիր ավտոմեքենայով, ներկայացել են, ցույց տվել համապատասխան փաստաթուղթը և ասել, որ ճանաչում են երիտասարդներին: Նրանք պահանջել են, որպեսզի երիտասարդները դադարեցնել թերթոնները բաժանել:
Այդ ժամանակ Էրեբունու Հանրապետական կուսակցության գրասենյակից, որը տեղակայված է Էրեբունու Աթոյան փողոցի 13 շենքում, դուրս են եկել մոտ 7 երիտասարդներ, և առանց որևէ բան ասելու հարձակվել են ՀԱԿ երիտասարդների վրա` խլելով մոտ 100 թերթոն, ապա վերադարձել են իրենց շտաբ: Այս ամենը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առջև: