Home / Հայաստան / Թուրքիայում 5 ուսանողի են դատապարտել ոստիկանության գործողությունների դեմ բողոքելու համար

Թուրքիայում 5 ուսանողի են դատապարտել ոստիկանության գործողությունների դեմ բողոքելու համար

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Դիքլե համալսարանի 5 ուսանողներ դատապարտվել են ընդհանուր առմամբ 57 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների մեղադրանքով: Նրանք բոյկոտել էին ուսումնական  գործընթացը, քանի որ ոստիկանների գործողությունների արդյունքում սպանվել էին միևնույն համալսարանի 2 երիտասարդ ուսանողներ Մահսուն Քարաօղլուն և Այդին Էրդեմը:

Մարտի 6-ին Դիարբեքիր քաղաքի 6-րդ քրեական դատարանում կայացացած դատավարությունից առաջ bianet.org –ի հետ զրուցել է երիտասարդների դատապաշտպան Մեհմեթ Նուրի Դենիզը: Վերջինս փաստել է, որ ուսանողները մեղադրվում են «ապօրինի կազմակերպության անունից հանցագործություններ իրականացնելու», «ապօրինի կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու», «կրթական գործընթացին խանգարելու» և «հանրային սեփականությունը վնասելու» մեջ:

Կալանավորված մեղադրյալներ Աբդուլահ Նազը, Թալիաթ Ուքարը, Սինան Քապլանը, Սիհան Բահարը յուրաքանչյուրը 11 տարվա և 8 ամսվա ազատազրկման են ենթարկվել, մեղադրյալ Մեհմեդ Այդինը` 10 տարվա և 5 ամսվա:

Մեղադրյալների փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը:

Նշենք, որ ուսանողներ Քարաօղլուն և Էրդեմը, ովքեր սովորում են Դիքլե Համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, սպանվել էին ոստիկանության կողմից 2009 թվականին Ուրֆայում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում: Ցույցը նվիրված էր Քրդական Բանվորական Կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի ծննդյան տարեդարձին: