Իսպանիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը ներառել մեծ օրակարգ, գրում է «Երկիր» օրաթերթը:
Իսպանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում իշխող «Սոցիալական աշխատավորական» կուսակցության մամուլի խոսնակ Իզաբել Պոսուելոն հայտարարել է, թե Իսպանիան հետաքրքրված չէ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ճանաչելու հարցով: Նա կարևորել է միայն ԼՂ հակամարտությունը կարգավորելու խնդիրը: