Ադրբեջանի Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկման ծառայությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ իրականացվող ֆինանսական գործողությունները ողջունելի չեն «ֆինանսական ահաբեկչության և փողերի լվացման հակազդեցության նկատառումներով»:
Ինչպես հաղրոդում է fineko/abc.az-ը, ցուցակում ներառված են 22 պետություն` Հայաստանը, Աֆղանստանը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Հյուսիսային Կորեան, Կոտ դ’Իվուարը, Գվատեմալան, Լաոսը, Լիբերիան, Մոնսերատը, Մյանման, Նաուրուն, Նիուէն, Պանաման, Սոմալին, Սուդանը, Թայլանդը, Ուրուգվայը, Վանուատուն, Վիետնամը: