Ճապոնիայի Միյագի նահանգի էլէկտրակայանում հրդեհ է բռնկվել: Մեկ այլ ԱԷԿ-ում, որը գտնվում է Ֆուկուսիմա նահանգում, արտակարգ իրավիճակ է հայտարարվել ճառագայթման հնարավոր արտահոսքի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Ճառագայթման արտահոսքի հետ կապված հրատապ միջոցառումներ են ձեռնարկվել` հնարավոր վտանգը կանխելու: Ճառագայթման մակարդակի բարձրացման առնչությամբ պաշտոնական տվյալներ դեռևս չեն ներկայացվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ճապոնիայի 6 ԱԷԿ-ներ դադարեցրել են աշխատանքները 140 տարիների կտրվածքով խոշորագույն երկրաշարժի պատճառով:
Հաղորդվում է տասնյակ տեղերում հրդեհների մասին, այդ թվում` այրվում է նաև նավթամշակման գործարանը, որը գտնվում է Ճապոնիայի մոտակայքում: Տեղեկություններ կան 20-ից ավելի զոհվածների և հարյուրավոր վիրավորների մասին: