Հնդկաստանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ռոմանտիկ հարաբերությունների վերականգնման և անգամ սերը ետ բերելու
արդյունավետ միջոց կարող է լինել մերսումը:
Փորձագետների խոսքով` մարդու համար չափազանց կարևոր նշանակություն ունեն հպումները: Օրինակ, հղի կինը կարող է շփվել իր արգանդում գտնվող երեխայի հետ` որովայնը շոշափելով: Երեխան զգում է այդ հպումները և ի պատասխան` հրում մոր որովայնը: Մեծանալով` մարդը փորձում է վերստեղծել այդ շփումն իր մտերիմների հետ, ինչը հիշեցնում է իրեն երեխայի միավորումը մոր հետ:
Փորձագետների կարծիքով` նման կերպ մերսումը կարող է էապես բարելավել զույգերի հարաբերությունները: Մասնավորապես, այն թուլացնում է ֆիզիկական լարվածությունը, կարող է իրական զգացումներ արթնացնել, ինչպես նաև օգնում է վստահության մթնոլորտ ստեղծել զույգերի միջև:
Գիտնականները հիմնվում են վիճակագրական տվյալների վրա, համաձայն որոնց, այն մարդիկ, ովքեր իրենց սիրեցյալների հետ ոչ ինտիմ բնույթի նման հարաբերություններ են ունենում, ավելի հաճախ են կարոտում միմյանց բաժանման ընթացքում: