Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի երկրպագուն իր մարմնի վրա 82 դաջվածք է արել դերասանուհու պատկերով, հաղորդում է Sun պարբերականը:
Մեխիկոյի կրպակում աշխատող թերթավաճառ Պարսերիսաս Բուկովիչը պատմել է, որ շատ տպավորված է եղել Ռոբերթսով, երբ առաջին անգամ տեսել է նրան «Էրին Բրոկովիչ» ֆիլմում: Այդ օրվանից 56-ամյա երկրպագուն սկսել է հարյուրավոր դոլարներ ծախսել դերասանուհու պատկերով դաջվածքներ անելու համար:
Ներկայումս Բուկովիչի մարմինն ամբողջովին պատված է դերասանուհի պատկերներով: