Երեկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի Քաթիֆ քաղաքում: AP գործակալության փոխանցմամբ` ոստիկանները կրակ են արձակել հանրահավաքին մասնակցող ժողովրդի ուղղությամբ` փորձելով կասեցնել ցույցը:
Երկրի արևելյան հատվածում գտնվող Քաթիֆում բնակիչներից մեկը պատմել է գործակալությանը, որ հրաձգություն է սկսվել և նռնակներ են նետվել մի քանի հարյուր ցուցարարների ուղղությամբ, որոնց մեծ մասը շիա մահմեդականներ են եղել:
Անվտանգության նկատառումներով ներկայանալ չցանկացած ականատեսի խոսքով` ցուցարարների շարքում առնվազն մեկ վիրավոր է եղել: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ իրենք խիստ միջոցառումներ են ձեռնարկելու, եթե ավելի մեծ թվով ակտիվիստներ դուրս գան փողողներ քաղաքական բարեփոխումների պահանջով: