Իսրայելական մոդել և պոռնոաստղ Օրիտ Ֆոքսը, ով հայտնի է Մերձավոր Արևելքում բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների արդյունքում ստացած իր մեծ կրծքով, ֆոտոսեսիայի ընթացքում խայթոց է ստացել վիշապաօձից:
Միջադեպը տեղի է ունեցել Թել-Ավիվում, երբ Ֆոքսը փորձում էր տեսախցիկի առջև համբուրել օձին: Ոչ թունավոր օձը հանկարծ հարձակվել է մոդելի վրա: Մի քանի րոպե անց նրան օգնել են ազատվել օձից, սակայն օձը հասցրել է կծել նրա սիլիկոնե կուրծքը:
Աղջկան անմիջապես հասցրել են հիվանդանոց, որտեղ նա հետազոտություն է անցել: Շիկահերը լուրջ վնասվածք չի ստացել: Համաձայն ԶԼՄ-ների տեղեկատվության` տուժել է օձը, որը դեպքից որոշ ժամանակ անց սատկել է թունավորումից: