2010 թվականի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի (Ամանորից առաջ ձվի գինը կտրուկ բարձրացել էր` հասնելով 120 դրամի մեկ ձվի համար – Epress.am) հետևանքով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ էր իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:
Ամփոփելով կարատված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` Հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ նկատմամբ: