Epress.am-ի տեղեկություններով` այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ի չորս խցերում պահվող 70 կալանավորներ հացադուլ են անում: Հացադուլի պատճառ է դարձել այն, որ ՔԿՀ-ում ծանրոցների ընդունման և հարազատների հետ տեսակցության հետ կապված խնդիրներ են առաջացնում կալանավորների համար:
Կալանավորներն այս և այլ պահանջներով նամակներ են գրել ՔԿՀ պետին, որոնք նա հրաժարվում է ընդունել: Հացադուլավորներին հաջողվել է իրենց հարազատներին տեղեկացնել միայն իրենց վերոնշյալ երկու պահանջների մասին, իսկ թե ինչ այլ պահանջներ են նրանք ներկայացրել, դեռևս չի հաջողվել պարզել: