Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլի մեքենան վթարի է ենթարկվել:
Գյուլն Էսենբողա օդանավակայանից ուղևորվում էր Անկարայի կենտրոն, երբ վարորդը կորցրել է գիտակցությունը, որի հետևանքով էլ գրանցվել է ՃՏՊ-ն, հաղորդում է Hurriyet պարբերականը:
«Առաջին տիկնոջ մեքենայի վարորդը կորցրել է գիտակցությունը մեքենան վարելիս, որի պատճառով վթարային իրավիճակ է ստեղծվել: Միայն շնորհիվ առաջին տիկնոջ թիկնապահների օպերատիվ միջամտության հնարավոր է եղեկ խուսափել զոհերից»,- հաղորդում է պարբերականը:
Նախնական տվյալներով` վթարի մեղավոր է ճանաչվել վարորդը: Կատարվում է հետաքննություն: