Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ պաշտոնապես է ազդարարել, որ ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ակսել Ֆիշերի փաստահավաք այցը Հայաստան կայանալու է մարտի 16-17-ին, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«Նրանք մասնավորապես կենտրոնանալու են 2008թ. մարտյան իրադարձությունների հետ կապված սուր խնդիրների, իշխանությունների կողմից հայտարարված բարեփոխումների փաթեթի հիմնական տարրերի, ինչպես նաև ԶԼՄ-ների պայմանների վրա»: Համազեկուցողները հանդիպելու են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին, ԱԺ հանձնաժողովների նախագահներին, ՀՀ ոստիկանապետին, ՀՌԱՀ նախագահին, ինչպես նաև ընդդիմության, հ/կ-ների և մամուլի ներկայացուցիչներին: