Home / Հայաստան / Հայաստանի պետական և ոչ պետական բուհերը դրամաշնորհ կստանան

Հայաստանի պետական և ոչ պետական բուհերը դրամաշնորհ կստանան

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում` որակի ապահովման ներբուհական ստորաբաժանումներ ստեղծելու և/կամ կարողությունները հզորացնելու, դրանց գործունեությունը խթանելու, ինչպես նաև բուհերում նոր ընթացակարգերով և մեխանիզմներով որակի ներքին գնահատում իրականացնելու նպատակով, նախատեսվում է ոչ մրցութային հիմունքներով 22 պետական, և մրցութային կարգով ընտրված 5 ոչ պետական բուհերի տրամադրել դրամաշնորհներ, հայտնում է ԿԳՆ պաշտոնական կայքը:

Դրամաշնորհային պայմանագրերի կնքումը կիրականացվի ըստ փուլերի` համաձայն Դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կողմից մարտի 4-ին հաստատված ժամանակացույցի:

Հիմք ընդունելով  «Դրամաշնորհների տրամադրման ժամանակացույցը» և «Ըստ փուլերի դրամաշնորհային ծրագրում մասնակից բուհերի անվանացանկը»` ներքոնշյալ բուհերն առաջին փուլում հրավիրվում են ներկայացնելու Դրամաշնորհի ծրագրային և ֆինանսական առաջարկներ.

1.    Երևանի պետական համալսարան

2.    Հայաստանի Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարան

3.    Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան

4.    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

5.    Երևանի Պետական Բժշկական Համալսարան

6.    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

7.    Հայաստանի պետական ագրարային համալսարան

8.    Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

9.    Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ

10.    Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

11.    Գավառի պետական համալսարան

Դրամաշնորհի ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 12-ը :