Ռոստովի շրջանի ներքին գործերի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ Ռոստովում խոշոր չափի կեղծ ռուբլիների իրացում է նախապատրաստվում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվել է կեղծարարների հետքին ընկնել: Պարզվել է, որ հանցավոր ծրագրի իրականացնողները Հայաստանի, Ադրբեջանի և Դաղզստանի քաղաքացիներ են:
«Մեզ հաջողվեց կեղծ թղթադրամներ մի քանի ստուգողական գնումներ կատարել: Նրանք վաճառում էին կեղծ թղթադրամը արժեքի 40 տոկոսով»,- հաղորդել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Վերջին 50 հազար կեղծ թղթադրամների գնման ժամանակ իրացնողներին բերման են ենթարկել: Եռյակի մոտ 80 հազար կեղծ ռուբլի են հայտնաբերվել:
Իրավապահների տվյալների համաձայն, այդ գումարները նրանք բերել են Հյուսիսային Կովկասի հանրապետություններից մեկից:
Ներկայումս կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ադրբեջանի քաղաքացին մեկ դատվածություն ունի գողության համար: