Թուրք ըմբիշ Ահմեդ Տաշչին Ռուսաստանի վարչապետին մենամարտի է հրավիրել:
Milliyet-ի փոխանցմամբ` հայտնի ըմբիշը, ով կմեկնի Մոսկվա ռուսական հասարակությանը թուրքական ազգային ըմբշամարտի հետ ծանոթացնելու նպատակով, առաջարկել է Պուտինին մենամարտել իր հետ:
Տաշչիի խոսքով` եթե Վլադիմիր Պուտինը ընդունի իր առաջարկը, դա մեծապես կնպաստի Թուրքիայի ազգային ըմբշամարտի տարածմանն ամբողջ աշխարհում:
Մոտ օրերս պարզ կդառնա` ընդունել է Պուտինը մարտահրավերը, թե ոչ:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ձյուդոյի վարպետ է: Նա հաճախ է դուրս եկել մենամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոնների հետ: