Նվազագույնը մեկ մարդ զոհվել և մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են Յեմենի անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների հետևանքով: Ուրբաթ` մարտի 11-ին, Յեմենում հազարավոր ցուցարարաներ կրկին դուրս էին եկել փողոց` պահանջելով երկրի առաջնորդ Ալի Աբդուլահ Սալեհի հրաժարականը:
Ցուցարարներին ցրելու նպատակով սկսված հարձակման ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ և գազի հետ խառնված տաք ջուր է կիրառել:
Յեմենի մայրաքաղաք Սանայում գտնվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցը հաղորդում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ընդդիմադիրները մեղադրում են կառավարությանը ցուցարարների հանդեպ հանցագործություններ իրականացնելու մեջ:
Նրանց խոսքով` իրենց վրա իրականացրած հարձակումը խթան կհանդիսանա ավելի ակտիվ գործողությունների համար, որոնց արդյունքում նախագահ Ալի Աբդուալհ Սալեհը ստիպված կլինի հեռանալ:
Հիշեցնենք, որ վերջինս նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1978 թվականից ի վեր: