Համաձայն ճապոնական տեղեկատվական գործակալությունների տվյալների` «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի պայթյունի հետևանքով քանդվել է տանիքը: Միաժամանակ քանդվել է բլոկերից մեկի պատի մի մասը:
Որոշ տվյալների համաձայն` «Ֆուկուսիմա-1»-ի ճառագայթման մակարդակը բարձրացել է 20 անգամ: Հաղորդվում է 2 աշխատակիցների մահվան և մի քանի վիրավորների մասին:
Ավելի վաղ «Կիոդո» տեղեկատվական գործակալությունը հաղորդել էր, որ ԱԷԿ-ում հնարավոր պայթյունի վտանգը կասեցված է: Պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ ճառագայթման չնչին արտահոսք է տեղի ունեցել, որը պայմանավորված էր երկրաշարժի արդյունքում առաջացած խափանումներով:
Ճապոնիայի իշխանությունները սկսել են տարհանել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ շրջակայքում բնակվող մարդկանց: