Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկրարար ջոկատը: Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնի աղետի գոտի:
Նշենք, որ Ճապոնիայում այս պահին ծանր իրավիճակ է տիրում: Միլիոնավոր մարդիկ զրկվել են էլեկտրականությունից և խմելու ջրից, զոհերի թիվն անցել է 10000-ը, ստորգետնյա ցնցմանը վտանգը պահպանվում է: