Լևոն Արոնյանը շարունակում է հիանալի ելույթ ունենալ Մոնակոյում անցնող «Ամբեր» արագ և կույր շախմատի մրցաշարի ընթացքում: Երկրորդ տուրում նա 2 հնարավորից վաստակեց 1,5 միավոր: Արոնյանը կույր շախմատում սևերով պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկառու Նակամուրային, իսկ արագ շախմատում նույն մրցակցի հետ սպիտակներով ոչ-ոքի խաղաց:
Այժմ Արոնյանն ընդհանուր հաշվարկում 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և բաժանում է 1-3-րդ տեղերը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի և նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
Վաղը հայաստանցի գրոսմայստերը ուժերը կչափի վարկանիշով աշխարհի ուժեղագույն շախմատիստի՝ Կառլսենի հետ:
Լուսանկարը՝ Association Max Euwe