Երեկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրաբխի ժայթքումներ են գրանցվել:
Գոբուստանի շրջանում սկսել է գործել ցեխային Շիխզեիրլի հրաբուխը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն` ժայթքումն ուղեկցվել է պայթյուններով և այրումով: Ցեխային լավայի արտանետումների արդյունքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է aze.az-ը:
Կրակի արտանետման բարձրությունը կազմել է 50 մետր: Հրաբխի ակտիվությունն աստիճանաբար նվազում է, իսկ խառնարանի շուրջ ճեղքեր են առաջացել: