Այսօր կայացան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումերը 3 զույգերում:
Ամենամեծ անակնկալը գրանցվեց «Փյունիկ»-«Շիրակ» խաղում: Այս թիմերի առաջին հանդիպումը Գյումրիում ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Երևանում «Շիրակի» ֆուտբոլիստները հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ 36-րդ րոպեին դարձավ Տիագո Լոպեսը:
«Ուլիսը», ինչպես և առաջին խաղում, 1:0 հաշվով պարտության մատնեց «Արարատին», իսկ «Գանձասարը» նույն հաշվով հաղթեց «Բանանցին», սակայն դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին խաղում պարտվել էր մրցակցին 0:3 հաշվով:
Կիսաեզրափակիչ փուլի 4-րդ մասնակիցը հայտնի կդառնա վաղը, երբ «Իմպուլսը» կմրցի «Միկայի» հետ: Վերջինս առաջին խաղումպարտության է մատնել մրցակին 3:0 հաշվով: