Home / Հայաստան / Ղարաբաղում պատահական պատերազմի մեծ վտանգ կա. Կիրակոսյան

Ղարաբաղում պատահական պատերազմի մեծ վտանգ կա. Կիրակոսյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպումը, ինչպես միշտ, որևէ արդյունք չտվեց, սակայն հնչեց մեսիջ Ադրբեջանին` կանխելու հնարավոր պատերազմը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Այս հանդիպման հետ կապված հետաքրքիրն այն էր, որ Ռուսաստանն էր գլխավոր դերը ստանձնել», – ասել է փորձագետը:

Խոսելով Լեռանային Ղարաբաղում հավանական պատերազմի մասին` Կիրակոսյանն ասել է, որ կա պատահական պատերազմի մեծ վտանգ. «Փոքր հարձակումներ, որոնք կարող են հանգեցնել մեծ պատերազմի, այսինքն` ոչ թե պետական որոշում` սկսելու պատերազմը, այլ փոքր դեպքերը կարող են վերածվել իրական պատերազմի»: