Մալավիի ֆինանսական մայրաքաղաք Բլանթայրի դատարանի որոշումը հասարակական զայրույթի պոռթկման առիթ է դարձել:
Դատավորները, ժողովրդի հետ չխորհրդակցելով, արգելել են աղիքներում կուտակվող գազի արձակումը հասարակական վայրերում:
Դատարանի որոշման մեջ ասվում է, «Ցանկացած անձ, ով իրեն թույլ կտա հասարակական վայրում գազեր արձակել, որոնք թունավորում են մթնոլորտը, կպատժվի վարչական իրավախախտման մասին օրենքի համաձայն»:
Բլանթայրի քոլեջի ուսանողներն արդեն նախատեսում են բողոքի շաբաթ անցկացնել, որի ընթացքում նախատեսում են միասնաբար և դիտավորյալ կերպով փչացնել օդը, որպեսզի հնարավոր չլինի պարզել մեղադրյալներին: