Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին գումարներ ներդնել լիբիական նավթային արդյունաբերության մեջ: Քադաֆին նման առաջարկով է հանդես եկել երեք երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում:
«Դեսպանների հետ զրույցի ընթացքում կոչ է արվել այս երկրների նավթային ընկերություններին գումար ներդնել լիբիական նավթային արդյունաբերության մեջ»,-հաղորդում է РБК-ն` հղում կատարելով լիբիական հեռուստաալիքին:
Երկրի նավթային արդյունաբերությունը շարունակում է փլուզվել, ինչի պատճառը շուրջ մեկ ամիս շարունակ ընթացող քաղաքացիական պատերազմն է: Նավթային կայանները սպասարկող աշխատակիցների պակաս է զգացվում, բացասական ազդեցություն են թողնում նաև Լիբիայի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցները:
Լիբիաйи իշխանությունը կոչ 1 անում արտասահմանյան ընկերություններին բեռնատար նավեր մոտեցնել Լիբիայի սահմանին` նավթի բեռնման համար:
Նավթային ընկերությունների աշխատակիցներին խնդրում են վերադառնալ աշխատավայր և աշխատանքի անցնել:
Ներկայումս Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են հանդես գալիս Լիբիայի օդային սահմանները փակելու գաղափարին:
Միևնույն ժամանակ, Լիբիայում ռազմական գործողությունները չեն դադարում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Եվրամիությունը Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ տնտեսական պատժամիջոցներ են կիրառել և կալանք են դրել նրա ակտիվների վրա: