Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ դատարանն այսօր խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է մարտի 13-ին: Նրան մեղադրում են 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ կապված մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները երաշխավորել են, որ Խաչատրյանը կմասնակցի դատավարության ընթացքին և չի հեռանա երկրից` միջնորդելով, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի անձնական երաշխավորությունը:
Սակայն, Զաքարյանի խոսքով, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հնարավորություն չի տվել երաշխավորագիրը ներկայացնել և Խաչատրյանին դապարատել է երկու ամսվա կալանքի:
«Այսպիսի խայտառակ դատավարություն ես չէի տեսել», – լրագրողների հետ զրույցում ասել է Զաքարյանը: