4 արտասահմանցի լրագրողներ արտաքսվել են Յեմենից առանց որևէ պատճառաբանության: The Guardian-ի փոխանցմամբ` լրագրողներից երկուսը `Հեյլի Սուիթլենդը, ով համագործակցում է The Los Angeles Times-ի հետ և Ջոշուա Մարիսիչը ամերիկացի են, իսկ The Washington Post-ի թղթակից Պորշա Ուոքերը և Օլիվեր Հոլմսը` The Wall Street Journal-ի թղթակիցը, բրիտանացի են:
Իրենք` լրագրողները, հայտարարել են, որ իրենց արտաքսումը կապված է Յեմենում բռնաճնշումների և ընդդիմության ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվող դաժանության լուսաբանման հետ: Ցույցերը Յեմենում ակտիվացել էին փետրվարի կեսերին` Եգիպտոսի հեղափոխությունից հետո: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն, անկարգությունների արդյունքում արդեն 40 հոգի են մահացել:
Յեմենի մայրաքաղաք Սանայի համալսարանի պրոֆեսոր Աբդուլահ ալ-Ֆաքիյը, մեկնաբանելով արտասահմանցի լրագրողների նկատմամբ իրականացված իշխանությունների գործողությունները, նմանեցրել է դրանք Լիբիայի բռնապետ Մուամաև Քադաֆիի գործելաոճին: The Guardian-ի տվյալների համաձայն, երկրում ընդամենը մի քանի արտասահմանցի լրագրող է մնացել: