Ավստրիան կոչ է անում ղարաբաղյան հարցի շուրջ հակամարտող կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին, կրկնապատկել բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման հասնելու ջանքերը և պատրաստ է օժանդակել երկրներին այս հարցում, ասել է Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը` հանդես գալով Վիեննայում ամենամյա դասախոսությամբ «Ավստրիայի արտաքին քաղաքականությունը սևծովյան և կովկասյան տարածաշրջանում» թեմայի շրջանակներում, հայտնում է երկրի արտգործնախարարության հաղորդագրությունը:
«Ավստրիան կոչ է անում երկու կողմերին էլ շարունակել բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով և ԵԱՀԿ շրջանակներում դիտարկել վստահության և անվտանգության հաստատման միջոցառումների հարցը»,- նշել է Շպինդելեգերը: