ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մերժել է մասնակցել «Վիլտոն Պարկի» կողմից` Թուրքիայում կազմակերպմված երրորդ` «ժամանակակից աշխարհում ներգրավվելու` Թուրքիայի քաղաքականությունը» թեմայով համաժողովին, որի բացումը կատարելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հրավերի առիթով Հովհաննիսյանը «Երկիր» օրաթերթին ասել է. «Այս հրավերը մաս է կազմում Թուրքիայի` վերջին շրջանում հրապարակված քաղաքականությանը, որի նպատակն է` մի կողմից Արևմուտքին ցույց տալ, թե իբր ինքը երկխոսության մեջ է Հայաստանի և հայության հետ, մյուս կողմից` պառակտել հայկական կողմը` կեղծ երկխոսության փորձեր անելով հայ հասարակության առանձին շրջանակների հետ: ՀՅԴ-ն լավ ծանոթ է Թուրքիայի այս վարքագծին և մերժում է ընթացք տալ նրա սադրանքներին, հատկապես այս օրերին. երբ շարունակում են Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը և դատում են հայ-թուրքական իսկական մերձեցման կողմնակիցներին : Բոլորս պետք է զգոն լինենք և միասնական կեցվածքով ձախողենք Թուրքիայի այս քաղաքականությունը»: