Home / Հայաստան / Զինծառայողը մոլորվել է անտառում

Զինծառայողը մոլորվել է անտառում

Մարտի 14-ին՝ժամը 16.50-ին, զինծառայող Տիգրան Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ ինքը  դուրս է եկել Գետահովիտ գյուղի հարակից անտառը և մոլորվել:

Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար կանչի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են Տ.Զաքարյանին և դուրս բերել անտառից: