Պետերբուրգի քաղաքային դատարանը Հայաստանի քաղաքացի Արա Հարությունյանին դատապարտել է 12 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2009 թվականին երկու ուղևորների դեմ մահափորձ իրականացնելու մեջ:
Դատախազության տվյալների համաձայն` «Երթուղային տաքսում Հարությունյանը վեճ է սադրել երկու ուղևորների հետ, որից հետո ծեծկռտուք է սկսվել: Հարությունյանը հարվածել է 24-ամյա տղաներին սկզբում բռունցքով, այնուհետև դանակով: Երբ երթուղայինը կանգնել է, տղաներից մեկին հաջողվել է փախչել: Երկրորդին Հարությունյանը դանակի ևս երկու հարված է հասցրել որովայնի շրջանում»:
Դրանից հետո տուժածը մոտ մեկ ամիս գրեթե դուրս չի եկել տանից: Տղամարդուն հնարավոր է եղել բերման ենթարկել շնորհիվ երթուղայինի մյուս ուղևորների, որոնք մանրամասն նկարագրել են նրա արտաքին տվյալները:
Դատախազությունում նշում են, որ տուժածներից մեկը միջադեպից հետո դեռևս գտնվում է կոմայի մեջ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու անձանց կյանքի հանդեպ մահափորձ իրականացնելու մեջ: Դատարանը դատապարտել է նրան 12 տարվա ազատազրկման: