Home / Հայաստան / Փոխում ենք քարտեզը. երկրաշարժը տեղաշարժել է Ճապոնիան, արագացրել երկրագնդի ընթացքը

Փոխում ենք քարտեզը. երկրաշարժը տեղաշարժել է Ճապոնիան, արագացրել երկրագնդի ընթացքը

Մարտի 11-ին տեղի ունեցած 9 բալ ուժգնությամբ երկրաշարժը 4 մետրով դեպի արևելք է տեղաշարժել ճապոնիան: Բացի դրանից, ցունամիից տուժած ափերն իջել են մոտ մեկ մետրով: Գիտնականները նման եզրակացության են եկել ճապոնական Geonet համակարգի օգնությամբ իրականացված հետազոտության արդյունքում:

Երկրաշարժի պատճառ է դարձել խաղաղօվկիանոսյան տեկտոնական աղյուսի 20 մետր դեպի արևմուտք շարժվելու հանգամանքը: Սակայն դա չի նշանակում, որ ողջ երկիրը աղյուսի հետ տեղաշարժվել է միևնույն հեռավորության վրա: Այդուհանդերձ տեղաշարժի արդյունքում գիտնականները ստիպված կլինեն քարտեզներում փոփոխություններ մտցնել: Հոնսյու կղզու` 2 մետրով տեղաշարժվելը կարող է հրաբուխների ժայթքումների և նոր երկրաշարժերի առիթ դառնալ, ինչպես Ճապոնիայում, այնպես էլ Կորեայում և Կամչատկայում, գրում է «Московский комсомолец»-ը:

Երկրի ընդերքի ցնցումները տեղաշարժել են նաև Երկրագնդի երկրաչափական առանցքը 16,5 սմ-ով և նպաստել են երկրի պտույտի արագացմանը: Արդյունքում` դա հանգեցրել է նրան, որ Երկրագնդի վրա մեկ օրը կրճատվել է 1,8 միլիոն վայրկյանով: