Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Վերջինս, փաստորեն, ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով` ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Մալաթիա-Սեբաստիա համայնքի պետ Սարգիս Մարտիրոսյանը: