Բաքուն տեղյակ չէր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցությունների մասին, CNN Turk-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Նրա խոսքով` Թուրքիան սխալ է թույլ տվել` Ադրբեջանի հետ չհամաձայնեցնելով հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
«Եթե ժամանակին Ադրբեջանը տեղյակ լիներ հայ-թուրքական բարելավման գործընթացի մեկնարկի մասին, ապա գործընթացը կարող էր այլ ուղղությամբ ընթանալ: Բացի դրանից, Անկարայի և Երևանի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները փակուղու մեջ դրեցին ղարաբաղյան հակամարտությունը», – Ազիմովի խոսքերն է մեջբերում 1news.az-ը: