Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հերքում է իր նկատմամբ առաջադրված 3 տասնյակից ավելի կանանց հետ ինտիմ կապի մեջ մեղադրանքները, քանի որ ինքն արդեն 75 տարեկան է: «Թեև ես կարող եմ երբեմն լկստվել, բայց երկու ամսում 33 աղջիկ` շատ է անգամ 30 տարեկանի համար»,- Բերլուսկոնիի խոսքերն է փոխանցում РБК-ն:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ իր հանդեպ դատական հետապնդումը սադրել են նրա քաղաքական ընդդիմադիրները:
Խոսելով իր «հարճերի» մասին` Բերլուսկոնին հայտարարել է. «Աղջիկները մեղավոր են միայն նրանում, որ մասնակցել են նախարարների խորհրդի նախագահի հետ իմ ունեցած ընթրիքին, որին ներկա էին 3 երաժիշտներ և 6 մատուցողներ»: Նրա խոսքով` ընթրիքից հետո աղջիկները դիսկոտեկ են կազմակերպել, սակայն առանց վարչապետի մասնակցության.«Ես երբեք պարել չեմ սիրել»:
Բերլուսկոնին նաև հայտարարել է, որ պատրաստ է հրապարակավ պաշտպանել իր ընկերուհիների պատիվը: «Նրանք կարող են ողջ կյանքն անցկացնել` մարմնավաճառի պիտակն իրենց վրա: Այդ իսկ պատճառով ես կգնամ հեռուստատեսություն`իրավիճակը պարզաբանելու և ինձ ու այդ աղջիկներին պաշտպանելու համար»: