Home / Հայաստան / Նաիրա Զոհրաբյան. «Հարգանքով եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին»

Նաիրա Զոհրաբյան. «Հարգանքով եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին»

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ հացադուլ հայտարարելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում` արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը մեկնաբանելու խնդրանքին:

«Ես հարգանքով եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլին, այլ հարց է, որ ես համաձայն չեմ նրա առաջ քաշած պահանջներին, բայց լինի Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, դա սահմանադրական իրավունք է»,-  ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: