հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պատահական կամ չսիրված աշխատանքը վտանգում է առողջությունը

Պատահական կամ չսիրված աշխատանքը վտանգում է առողջությունը

Ցածր վարձատրվող կամ կարճաժամկետ աշխատանքը մարդու առողջության վրա կարող է նույնչափ բացասաբար անդրադառնալ, որքան գործազրկությունը, պարզել են Ավստրալիայի Կանբերայի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը մասնակցած աշխատունակ տարիքի 7 հազար մարդկանց հոգեբանական վիճակը գնահատվում էր նախապես հաստատված հատուկ հարցացուցակի համաձայն, որը թույլ էր տալիս բացահայտել մարդկանց մոտ առկա սթրեսների տարբեր տեսակները: Հետազոտվողներին նաև խնդրել են պատմել իրենց ծառայողական կարգավիճակի և այն մասին, թե արդյոք համարում են, որ բավարար գումար են ստանում կատարած աշխատանքի դիմաց:

Պարզվել է, որ գործազուրկ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի վատ հոգեբանական վիճակում են գտնվում, քան աշխատողները, ինչը, իհարկե, սպասելի էր: Սակայն գործազուրկների հոգեվիճակը բարելավվում էր, հենց որ նրանք աշխատանք էին գտնում: Իսկ երբ ուշադրությունը է դարձվել նաև այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են` կրթվածության մակարդակը և ընտանեկան կարգավիճակը, պարզվել է, որ գործազուրկների հոգեբանական վիճակն ավելի կայուն է, քան «ցածր վարձատրվողներինը», կամ «ցածրորակաշխատանք» կատարողներինը:

Գիտնականները պարզել են նաև, որ գործազրկությունից հետո անմիջապես լավ աշխատանքի անցնելը բարելավում է մարդու հոգեվիճակը մոտ 3 բալով:

Իսկ «ցածրորակ» աշխատանքը ավելի կործանարար է հոգեկան աշխարհի համար, քան երկարատև գործազրկությունը: