«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, կառավարության վերջին նիստից հետո Ալիկ Սարգսյանի և կառավարության շենքի առջև հավաքված բողոքավոր խմբերի ու պատգամավորների միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ կառավարության շենքն ի պաշտոնե պահպանող Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը կառավարության ճաշարանում սկսել է ընդմիջում անել իր մի քանի տեղակալների հետ` ձևացնելով, թե բլից խորհրդակցություն է անցկացնում` այդպես էլ նախարարին թողնելով ժողովրդի հետ մեն-մենակ:
Այս միջադեպը չի վրիպել Սերժ Սարգսյանի աչքից: Վերջինս նախօրեին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում չափազանց խիստ տոնով զգուշացրել է Ներսիկ Նազարյանին, որ եթե շարունակի իրեն «չեզոք» պահել և իր գործողություններով փորձի արատավորել Ալիկ Սարգսյանին, նրան լավ ապագա չի սպասվում: