Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի ջահը տեղափոխեց Ազատության հրապարակ. «Սարդարապատ»

Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի ջահը տեղափոխեց Ազատության հրապարակ. «Սարդարապատ»

«Սարդարապատ» շարժումը հայտնել է, որ սատարում է երեկ` մարտի 15-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու քայլը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը իշխող վարչակարգի դեմ համաժողովրդական պայքարի ջահը գրասենյակներից և Մատենադարանից տեղափոխեց Ազատության հրապարակ: Սատարում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի վճռական և խիզախ այս քայլը, որը կարող է դառնալ ռեժիմից ազատագրվելու և հայ ժողովրդի միասնության ու համախմբման իրական սկիզբ»,- ասված է «Սարդարապատի» հայտարարության մեջ: