Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոնակոյում անցկացվող «Ամբեր» կույր և արագ շախմատի մրցաշարի 5-րդ տուրում երկու անգամ պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստ Վուգար Գաշիմովին:
Կույր շախմատային պարտիայում Արոնյանը սևերով պարտության մատնեց Գաշիմովին, իսկ քիչ առաջ հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով արագ շախմատային պարտիայում 35-րդ քայլին ևս մեկ անգամ հաղթեց մրցակցին:
Երկու հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 8 միավոր և այժմ նա ընդհանուր հաշվարկում միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: