Էրզրումի քաղաքային դատարանը չեղյալ է հայտարարել հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու մասին Կարսի դատարանի որոշումը:
CNN-Turk-ի փոխանցմամբ` Էրզրումի դատարանը, վերանայելով բողոքարկումը, հուշարձանի հեղինակ Մեհմեդ Ակսոյի հայցը բավարար չի համարել ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար, և ուժի մեջ է թողել հուշարձանի վերացման մասին որոշումը:
Հիշեցնենք, որ հուշարձանի վերացման մասին որոշումը կայացվել էր փետրվարի 1-ին: Նման նախաձեռնությամբ էր հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցելության ժամանակ` հուշարձանը «հրեշավոր» անվանելով: