Home / Հայաստան / Պլասիդո Դոմինգոն նորից կերգի Հայաստանում

Պլասիդո Դոմինգոն նորից կերգի Հայաստանում

Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կնվագի Հանրապետության հրապարակում: Հոբելյանական համերգին մասնակցելու կգան Պլասիդո Դոմինգոն, Յուրի Բաշմետը և այլ միջազգային աստղեր: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Տարին հոբելյանական է նաև նվագախմբի համար. լրանում է ֆիլհարմոնիկի 85 ամյակը: Աշնանը մեծ հյուրախաղեր են ծրագրված Ճապոնիայում` 17 համերգ, սակայն վերջին աղետալի դեպքերից հետո պետֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը վստահ չէ, որ համերգները կկայանան:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Պլասիդո Դոմինգոն Հայաստանում ելույթ է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 3-ին: