Ոստիկանությունը և իշխանությունները խոհեմություն ցուցաբերեցին` երեկ թույլ տալով ընդդիմությանը մտնել Ազատության հրապարակ, սակայն ընդդիմաությունը պետք է իմանա, որ անհրաժեշտ է շարժվել օրենքի համաձայն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Նրա խոսքով` ամեն անգամ չէ, որ իշխանությունը պատրաստ է «օրենքի շրջանցումով ընդառաջել»:
«Մենք գնում ենք կոռեկտ քաղաքականության ուղով: Որևէ մեկին պետք չեն ցնցումներ: Ցնցումների արդյունքում, գիտենք, երկիրը հետ է գնում: Բայց եթե գոտկատեղից ներքև հարված լինի, դուք բոլորդ գիտեք, որ Հանրապետականն այնպիսի ռեսուրսներ ունի, որ կարող է այնպես հարվածել, որ ուշքի չգան»: