Ղարաբաղը միակողմանի կարգով շփման գծից դուրս չի բերի դիպուկահարներին, ուրբաթ Երևանում լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական կողմին առաջարկել էր միակողմանի կարգով դուրս բերել դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծից:
«Արցախը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի կարգով ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը»,- Սահակյանի խոսքերն է մեջբերում «Նովոստի Արմենիա»-ն: