Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետը ճապոնացի մուլտիպլիկատորները փորձել են բացատրել փոքր երեխաներին հասկանալի լեզվով:
Ատոմային էներգիան ներկայացված է «Միջուկային տղայի» կերպարով ով մարսողության հետ խնդիրներ ունի: ԱԷԿ-ի վթարը ներկայացվում է որպես աղիներում գազերի կուտակում, որոնք «Միջուկային տղան» ապարդյունք փորձում է զսպել: Բժիշկները նրան դեղորայք են տալիս և վստահեցնում են, որ դեռևս տեղի չի ունեցել ամենասարսափելին` փորլուծության նոպան: Ինչ վերաբերում է տհաճ հոտին, ապա որոշակի հեռավորության վրա այն այլևս չի զգացվում:
Բժիշկների կերպարում հանդես են գալիս երախտագիտության արժանի այն մասնագետները, ովքեր փորձում են սառեցնել ատոմային ռեակտորները, իսկ դեղերը, որոնք նրանք տալիս են տղային, ներկայացնում են ծովային ջուրն ու բորաթթուն է, որ փրկարարները լցնում են «Ֆուկուսիմա-1»-ի գերշիկացած էներգաբլոկերի վրա:
Մուլֆիլմում Չեռնոբիլի «Միջուկային տղան» փորլուծություն է ունենում, ինչը իրարանցում է ստեղծում դասարանում: Սակայն նման իրադարձություններ Ճապոնիայում տեղի չեն ունենա: Բացի դրանից, «Միջուկային տղան» տակդիր է կրում, թեև մուլտֆիլմի հեղինակները չեն բացառում, որ կարող է արտահոսք տեղի ունենալ: