Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգայի ¼-ում Հենրիխ Մխիթարյանի թիմը կխաղա «Բարսելոնայի» դեմ

Չեմպիոնների Լիգայի ¼-ում Հենրիխ Մխիթարյանի թիմը կխաղա «Բարսելոնայի» դեմ

Չեմպիոնների Լիգայի 1/4-ի եզրափակիչում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հանդիպելու է իսպանական «Բարսելոնայի» հետ:

Համաձայն շվեյցարական Նյոն քաղաքում քիչ առաջ ավարտված վիճակահանության` Չեմպիոնների Լիգայի 1/4-ի եզրափակիչում կհանդիպեն.

«Ռեալ» /Իսպանիա/ – «Տոտենհեմ» /Անգլիա/

«Չելսի» /Անգլիա/ – «Մանչեսթեր Յունայթեդ» /Անգլիա/

«Բարսելոնա» /Իսպանիա/ – «Շախտյոր» /Ուկրաինա/

«Ինտեր» /Իտալիա/ – «Շալկե 04» /Գերմանիա/

Նշենք, որ 1/4 եզրափակչի հանդիպումները տեղի են ունենալու ապրիլի 5-6-ին և 12-13-ին:

«Ռեալ»-«Տոտենհեմ» զույգի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի «Բարսելոնա»- «Շախտյոր» զույգի հաղթողի հետ: