Թուրք երգիչներ Տառկանը և Մուրաթ Բոզն իրենց երաժիշտների հետ գտնվում են Բաքվում: Ադրբեջանական կայքերը տեղեկացնում են, որ նրանք ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանի հետ այսօր երգելու են Բաքվում կայանալիք հարսանիքներից մեկի ընթացքում:
Հարսանիքին, որը կայանալու է Բաքվի հյուրանոցներից մեկում, մասնակցելու են նաև ադրբեջանցի երգիչները: Նրանց պարգևավճարների թիվը չի նշվում: